Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կա՞ արդյոք խաղաղության հաստատման միջպետական բանակցային գործընթաց, թե՞ այն արդեն տապալված է

Կա՞ արդյոք խաղաղության հաստատման միջպետական բանակցային գործընթաց, թե՞ այն արդեն տապալված է
08.01.2025 | 13:33

Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը: «Անվտանգային», «ազգային», «ռազմավարական» կենտրոնների «փորձագետների» ճոխ գաղափարների ու կարծիքների պակաս չկա: Ոմանք կանխատեսում են նոր պատերազմ, ոմանք` իշխանափոխության գործընթաց: Զանգեզուրագետ ռահվիրաներն էլ անկյունում լուռ ծխում են: ՀՀ քաղաքացիներն էլ, որ փորձում են մի բան հասկանալ, հայտնվում են ընկճախտի մեջ: Բոլորին հետաքրքրում է մեկ հարց՝ կա՞ արդյոք խաղաղության հաստատման միջպետական բանակցային գործընթաց, թե՞ այն արդեն տապալված է: Այս հարցի պատասխանը չի տրվում: Իմ կանխազգացումով կամ կանխատեսնմամբ՝ Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա, որին հնարավոր է նաև, որ Երևանում անտեղյակ են: Ալիևը երբեք այդպես կոշտ հայտարարություններ չէր անի, եթե այդպիսի պայմանավորվածություններ չլինեին: Նա պոպուլիստ չէ, ավտորիտար ղեկավարների քաղաքական վարքն ու գործելակերպը առավել քան մոտ են իրենց գործին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ